Հանդիպում գրողի հետ. հյուրը՝ Արմենուհի Դեմիրճյան
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի գրադարանում հյուրընկալվեց բ.գ.թ., գրականագետ, Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանը: Հանդիպմանը ներկա էին համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Արմենուհի Դեմիրճյանի հետ հանդիպման նպատակն էր պատմական հենք ունեցող «Հայկ նահապետ» փոքրածավալ ստեղծագործության ներկայացումն ու քննարկումը: Հանդիպման ընթացքում ծավալվեց խորքային քննարկում՝ գրականագիտական և պատմական աղերսներով:
Հանդիպումից հետո հյուրը ՎՊՀ գրադարանին նվիրաբերեց ոչ միայն իր «Հայկ նահապետ» ստեղծագործությունը, այլև «Սիլվա Կապուտիկյան» գրական հիմնադրամի կողմից հրատարակված այլ գրքեր:
Հանդիպման կազմակերպչական աշխատանքներում ակտիվորեն ներգրավված են եղել «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողները:
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/12/IMG_3511-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/12/IMG_3524-1024x582.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/12/IMG_3510-1024x864.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/12/IMG_3494-1024x518.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/12/IMG_3508-1024x720.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/12/IMG_3516-1024x473.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/12/IMG_3517-1024x461.jpg)