Վանաձորի պետական համալսարանում կայացավ գիտխորհրդի հերթական նիստը

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում կայացավ գիտխորհրդի հերթական նիստը:

Մինչ օրակարգային հարցերին անցնելը՝ համալսարանի ռեկտոր, գիտխորհրդի նախագահ Ռուստամ Սահակյանը մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասիստենտներ Անահիտ Ստեփանյանին և Լուսինե Մարուքյանին հանձնեց Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից շնորհված դոցենտի գիտական կոչման դիպլոմները:

Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը ներկայացրեց հաղորդում՝ համալսարանում հրատարակչական աշխատանքների վերաբերյալ: Գիտխորհրդի կազմը հրատարակության երաշխավորեց ՎՊՀ գիտական տեղեկագրերը:

Ի գիտություն ընդունվեց որակի ապահովման կենտրոնի ղեկավար Աննա Խաչատրյանի հաղորդումը՝ 2021-25թթ. ՎՊՀ բարելավման գործողությունների պլանի կատարման վիճակի վերաբերյալ:

Օրակարգի 3-րդ, 4-րդ և 5-րդ հարցերը ներկայացրեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանը: Ի գիտություն ընդունվեցին ՊԴ կազմի բազմամակարդակային կատարելագործման համակարգի ներդրման և ՎՊՀ ՄԿԾ-ների դասավանդման մեթոդների արդիականացման վերաբերյալ հաղորդումները, ներառական կրթության կազմակերպման ռազմավարության մշակման վերաբերյալ զեկույցը:

Հաջորդիվ ՎՊՀ ՈՒԳԸ նախագահ Լիլիթ Հակոբյանը ներկայացրեց ՈՒԳԸ տարեկան հաշվետվությունը: Այն ընդունվեց ի գիտություն:

Գիտխորհրդի կազմն ի գիտություն ընդունեց նաև շրջանավարտների հետ հետադարձ կապի ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցումը:

Գիտխորհրդի նիստին երաշխավորվեց մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ Հայկ Ավագիմյանի՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից թեկնածուական ատենախոսություն ղեկավարելու իրավունք ստանալու միջնորդությունը:

Քննարկվեց և հաստատվեց «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի Մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգի 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության կանոնակարգը:

Նիստին քննարկվեցին և հաստատվեցին նաև այլ կանոնակարգեր, ընթացակարգեր և կանոնադրություն:   

Ընդունվեց հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Հրայր Պապոյանի առաջարկությունը՝ ՎՊՀ թիվ 210 լսարանն անվանակոչելու «Վլադիմիր Հարությունյանի անվան տնտեսագիտության լսարան»:

Previous Article
Next Article