Պարգևատրվեցին «Եղիշե Չարենց-125» խորագիրը կրող ասմունքի մրցույթի հաղթողները

Պարգևատրվեցին «Եղիշե Չարենց-125» խորագիրը կրող ասմունքի մրցույթի հաղթողները

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում պարգևատրվեցին «Եղիշե Չարենց-125» խորագիրը կրող ասմունքի մրցույթի հաղթողները: Պարգևատրման արարողությանը ներկա էին համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանը, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր  Վարդուհի Հովսեփյանը, գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի պետ Արմենուհի Հարությունյանը, բուհ-դպրոց կապի աշխատանքների     համակարգող–մասնագետ Աիդա Իսկանդարյանը և մրցութային  հանձնաժողովի նախագահ Գայանե Մալումյանը:

Ասմունքի մրցույթի երկրորդ և երրորդ տեղերը գրաված մասնակիցները պարգևատրվեցին դիպլոմներով և հուշանվերներով, իսկ 16 մասնակիցներ  արժանացան շնորհակալագրերի՝ տպավորիչ ելույթի համար:

Վանաձորի պետական համալսարանը շնորհավորում է բոլոր հաղթողներին՝ ցանկանալով նորանոր հաջողություններ:

Previous Article
Next Article