SMARTI ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ ՎՊՀ-ում
Ս/թ փետրվարի 14-ին Վանաձորի պետական համալսարանում տեղի ունեցավ Էրազմուս+ ծրագրի երկրորդ պիլոտային դասընթացը բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար:
Մինչև դասընթացի սկսվելը ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանը հանդիպում ունեցավ SMARTI նախագծի արտաքին փորձագետներ, Լիվերպուլի գործընկեր համալսարանի աշխատակիցներ Ամանդա Մեյսոնի և Քեյսի Բոմոնտի, ինչպես նաև նախագծի տեղական համակարգող Լուսիկ Վարդանյանի հետ: Նրանք քննարկեցին նախագծի շրջանակներում իրականացված և առաջիկայում նախատեսվող աշխատանքներին առնչվող հարցեր: Դասընթացն անցկացնող ՎՊՀ դասախոսներն էին օտար լեզուների և գրականության ամբիոնի ասիստենտ, բ․գ․թ․ Արինե Դանիելյանը, էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի դասախոս, տ․գ․թ․ Արմինե Գևորգյանը, օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․Գոհար Դոխոլյանը և մաթեմատիկայի և ինֆորմատիկային ամբիոնի ասիստենտ, տեխ․գ․թ․ Նունե Խուբլարյանը, որոնք դասերը մշակել և բարելավել էին ԱԴԼ հետևյալ երկու մոդուլների առաջին պիլոտի գնահատման արդյունքների հիման վրա․
Մոդուլ 1․ Ուսանողակենտրոն և խառնուսուցման /ՏՀՏ/ էլեկտրոնային ուսուցման հիման վրա իրականացվող հաղորդակցական դասավանդման մոտեցում,
Մոդուլ 7․ ԱԴԼ ուսանողների գնահատման ռազմավարություն (ֆորմալ և այլընտրանքային գնահատում):
Արինե Դանիելյանը ներկայացրեց 1-ին մոդուլի տեսական մասը՝ «Ուսանողակենտրոն ուսուցում և կառուցողական ուսուցման տեսություն, նախագծային ուսուցում /հետազոտության վրա հիմնված ուսուցում/ շրջված լսարան»: Արմինե Գևորգյանը ներկայացրեց գործնական մասը «Գովազդը ռեստորանային գործարարության մեջ» թեմայի վերաբերյալ՝ կիրառելով «Շրջված դասարան» մեթոդը։
7-րդ մոդուլի «Ձևավորող/գումարային/խառնուսուցման գնահատման տեխնիկա և ռազմավարություն» խորագրով դասը ներկայացրեցին Գոհար Դոխոլյանը և Նունե Խուբլարյանը։ Գոհար Դոխոլյանն անդրադարձավ ձևավորման /ամբողջական/ խառնուսուցման գնահատման տեսական հայեցակետերին՝ ներկայացնելով այս գնահատման ձևերի առավելություններն ու թերությունները: Դասի ընթացքում Նունե Խուբլարյանը և Գոհար Դախոլյանը մասնակիցներին ներկայացրեցին ձևավորող և ամփոփիչ գնահատման համար ՏՀՏ արդյունավետ և նորարարական գործիքներ։
Միջոցառման ավարտին ԵՄ ներկայացուցիչներն իրենց գոհունակությունը հայտնեցին ՎՊՀ-ի՝ մինչև այժմ իրականացրած աշխատանքի վերաբերյալ և խրախուսեցին շարունակել ծրագրված աշխատանքները:
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_8313-1024x597.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_8324-1024x655.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_8369-1024x832.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_8363-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_8375-1024x767.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_8346-1024x675.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_8378-1024x701.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_8407-958x1024.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_8401-895x1024.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_8399-1024x808.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_8394.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_8417-300x171.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_8403-300x235.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_8446.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_8437.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_8454.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_8460.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG-20240216-WA0001-scaled.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_8485-897x1024.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_8537.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG-20240216-WA0003-scaled.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_8530-1024x888.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_8516-1024x711.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_8475.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_8463-1024x890.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_8525.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_8492.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_8497.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_8464-1024x936.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG-20240216-WA0007-scaled.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG-20240216-WA0005-1024x839.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG-20240216-WA0009-768x1024.jpg)