Միջազգային փառատոնին Հայաստանը ներկայացրեց Էլֆիք Զոհրաբյանը

Միջազգային փառատոնին Հայաստանը ներկայացրեց Էլֆիք Զոհրաբյանը

Սանկտ Պետերբուրգում մայիսի 24-ից հունիսի 1-ը տեղի ունեցավ Ալեքսանդր Բրյանցևի անվան միջազգային հեղինակավոր թատերական փառատոնը, որտեղ Հայաստանը ներկայացնելու համար հրավիրված էր արտիստ, դրամատուրգ, բանասիրական գիտությունների թեկնածու, բազմաթիվ գրական մրցանակների դափնեկիր, ԵԹԿՊԻ ՎՄ տնօրեն և վերջապես Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դասախոս Էլֆիք Զոհրաբյանը:

Փառատոնին մասնակցում էին Սերբիան, Ռուսաստանը, Բելառուսը, Իրաքը, Իրանը, Թուրքիան և այլ երկրներ: Հայաստանի պատվիրակը ռուսերենով ներկայացրեց արդի հայ դրամատուրգիան, դրամատուրգիական միտումները՝ Հայաստանի Հանրապետությունում:

Էլֆիք Զոհրաբյանը պարգևատրվեց դիպլոմով:  Նշենք, որ սա նրա 2-րդ միջազգային պարգևն է. 2023թ.  «Արմմոնո» միջազգային փառատոնին ևս նա արժանացել է հուշամեդալի:

Վանաձորի քաղաքապետի ժ/պ Արկադի Փելեշյանը շնորհակալագիր է հանձնել վանաձորցի արվեստագետին՝ Հայաստանը միջազգային փառատոնին բարձր մակարդակով ներկայացնելու համար:

Previous Article
Next Article