Տեղեկատվական հանդիպում DAAD-ի ներկայացուցիչների հետ

Տեղեկատվական հանդիպում DAAD-ի ներկայացուցիչների հետ

Հոկտեմբերի 22-ին ժամը 12։30-ին 412 լսարանում տեղի կունենա տեղեկատվական հանդիպում Գերմանական ակադեմիական փոխանակման գործակալության (DAAD) ներկայացուցիչներ Դանիել Լեպետիտի և Անեգրետ Բայերի հետ։ Նրանք կներկայացնեն գործակալության կողմից առաջարկվող ուսանողների և դասախոսների համար նախատեսված կրթաթոշակները․ տարբեր մասնագիտությունների մագիստրոսական ծրարգրերին, գերմաներեն լեզվի ամառային դասընթացին, գիտահետազոտական և այլ ծրագրերին դիմելու պահանջները։

Հանդիպման լեզուն անգլերենն է, սակայն հետաքրքրվողները կարող են իրենց հարցերն ուղղել նաև ռուսերենով կամ հայերենով։

Գերմանական ակադեմիական փոխանակման գործակալությունը օտարերկրյա ուսանողներին կրթաթոշակներ տրամադրող Գերմանիայի ամենամեծ կազմակերպությունն է։ Հայաստանին տրամադրվող կրթաթոշակների մասին տեղեկատվությունը հասանելի է https://www.daad.am/ կայքում։

Previous Article
Next Article