Իրազեկման գործիքներ
Իրազեկման գործիքներ
Էրազմուս+ ծրագրի CONNECT նախագծի շրջանակներում իրականացված առցանց վերապատրաստում
Էրազմուս+ «Համալսարան-տնտեսություն կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» (CONNECT) նախագծի շրջանակներում 2021թ. հունիսի 14-ից հուլիսի 2-ը կոնսորցիումի գործըներներ Լապեենրանտայի տեխնոլոգիական համալսարանը (Ֆինլանդիա) անցկացրեց առցանց վերապատրաստում «Թվային ուսուցումը համալսարանում» խորագրով։
ՎՊՀ-ից դասընթացին մասնակցեցին տարբեր ամբիոնների 14 աշխատակիցներ, որոնք բավականին մեծ աշխուժություն և հետաքրքրություն ցուցաբերեցին նորարարական դասավանդման և ուսումնառության մոտեցումներին։
Դասընթացը գլխավորապես վերաբերում էր թվային ուսուցման հիմնական գաղափարներին (առցանց ուսուցում, խառնուսուցում (հիբրիդային ուսուցում), ինքնուսուցում և այլն), ժամանակակից առցանց ուսուցման հիմնական տարրերին (տեսանյութեր, քննարկումներ, հարցաշարեր)։ Դասընթացը հնարավորություն տվեց մասնակիցներին մանրամասնորեն ծանոթանալու առցանց դասընթաց ստեղծելու մեթոդաբանությանը, տվյալների վերլուծությանը, հեղինակային իրավունքին վերաբերող խնդիրներին, առցանց լսարանում փոխներգործուն մեթոդներին (անվճար և վճարովի գործիքներ), դասընթացի կառավարման խնդիրներին։
Դասընթացի ավարտից հետո` հուլիսի 9-ին, CONNECT նախագծի տեղային համակարգող, միջազգային կապերի և դրամաշնորհների խթանման մասնագետ Գոհար Դոխոլյանը կարզմակերպել էր հանդիպում վերապատրաստման մասնակիցների հետ՝ քննարկելու աշխատակիցների տպավորությունները, վեր հանելու վերապատրաստման շնորհիվ ձեռք բերած հմտությունները և հասկանալու, թե ինչպես կարելի է կիրառել ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները գործնականում։
Հանդիպմանը ներկայացվեց նաև ՎՊՀ-ի կողմից պատրաստված CONNECT նախագծի ծալաթերթը։
![](http://vsu.am/wp-content/uploads/2021/08/1-13.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2021/08/2-2-1024x582.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2021/08/3-1024x585.png)
![](http://vsu.am/wp-content/uploads/2021/08/4-4-1024x683.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2021/08/5-3-1024x683.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2021/08/6-3-1024x683.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2021/08/7-3-1024x683.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2021/08/8-2-1024x683.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2021/08/9-2-1024x683.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2021/08/10-2-1024x683.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2021/08/11-2-1024x683.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2021/08/12-2-1024x683.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2021/08/13-2-1024x683.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2021/08/14-2-1024x683.jpg)