Էրազմուս+ CONNECT նախագծի շրջանակներում իրականացված վերապատրաստում Ռումինիայի Ի. Լ. Քարաջալեի անվան թատրոնի և կինոյի ազգային համալսարանում

Էրազմուս+ CONNECT նախագծի շրջանակներում իրականացված  վերապատրաստում Ռումինիայի Ի. Լ. Քարաջալեի անվան թատրոնի և կինոյի ազգային համալսարանում

Փետրվարի 27-ից մարտի 6-ը Էրազմուս+ ծրագրի ԿԶԲԿ «Համալսարան-տնտեսություն կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» (CONNECT) նախագծի շրջանակներում Ռումինիայի (ք․ Բուխարեստ) Ի. Լ. Քարաջալեի անվան թատրոնի և կինոյի ազգային համալսարանում տեղի ունեցավ ճանաչողական այց և վերապատրաստում։ Վանաձորի պետական համալսարանը ներկայացնում էին գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի ղեկավար Արմենուհի Հարությունյանը, հասարակական ֆակուլտետի դեկան Հրայր Պապոյանը, էկոնոմիակայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ Վիկտորյա Հարությունյանը և նույն ամբիոնի դասախոս Արմինե Գևորգյանը:

Վերապատրաստումը նվիված էր  բիզնես էթիկետի և տարբեր իրավիճակներում ճիշտ ինքնաներկայացման կանոններին և բիզնես ոլորտում ինքնադրսևորման կարողությունների զարգացմանը։ Ուսումնական այցի ընթացքում ձեռք բերված փորձն ու գիտելիքները հիմք կհանդիսանան աշխատակիցների կողմից մշակված Մրցունակ գիտելիքի ծրագրի դասավանդման որակը բարելավելու համար։

Previous Article
Next Article