Հանդիպում ՎՊՀ-ի ուսանողների հետ CONNECT նախագծի շրջանակներում
Օրերս համալսարանում մեկնարկեց Էրազմուս+ «Համալսարան-տնտեսություն կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» (CONNECT) նախագծի շրջանակներում առաջին հանդիպումը ուսանողների հետ ՝ «Ձեռնարկատիրական հմտությունների կիրառումը ստարտափների ստեղծման գործընթացում» թեմայով: Սեմինարավարներ՝ քիմիայի և կենսաբանության ամբիոնի ասիստենտ, կ․գ․թ․, դոցենտ Արմենուհի Հարությունյան, էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի դասախոս Արմինե Գևորգյան, գլխավոր հաշվապահի տեղակալ Անի Մամաջանյան:
Մասնակիցները ծանոթացան ստարտափների տեսակներին, ձեռնարկատիրական հմտությունների զարգացման առանձնահատկություններին, hամատեղ աշխատանքային միջավայրի (Coworking) ստեղծման սկզբունքներին :
Հանդիպումն անցավ ակտիվ հաղորդակցման և հարցուպատասխանի միջոցով:
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/05/2-1-1-856x1024.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/05/4-2-1-683x1024.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/05/7-1-683x1024.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/05/6-683x1024.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/05/IMG_7245-1024x718.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/05/1-2-1-683x1024.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/05/3-2-1-962x1024.jpg)