Էրազմուս+ CONNECT նախագծի շրջանակներում անցկացված վերապատրաստման դասընթաց Ֆինլանդիայում
Էրազմուս+ CONNECT նախագծի շրջանակներում անցկացված վերապատրաստման դասընթաց Ֆինլանդիայում
«Համալսարան-տնտեսություն կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» CONNECT նախագծի շրջանակներում ս.թ. հունիսի 13-ից 17-ը Ֆինլանդիայի Լապինրանտա քաղաքում կայացավ վերապատրաստման հերթական դասընթացը: Վանաձորի պետական համալսարանը ներկայացնում էին հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Հրայր Պապոյանը, էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Վիկտորյա Հարությունյանը և ամբիոնի դասախոս Արինե Ստեփանյանը:
Վերապատրաստումն իրականացվել էր Լապինրանտայի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Լեոնիդ Չեչուրինի և կրտսեր գիտաշխատող Անաստասիա Չակիրի կողմից՝ համալսարանի մի շարք աշխատակիցների աջակցությամբ: Դասընթացի ընթացքում ներկայացվել են ֆիննական մշակույթը և լեզուն, Լապենրանտայի ձեռներեցության էկոհամակարգը, Բիզնեսը Ֆինլանդիայում, Business Mill, Ֆիննական դպրոցի համակարգը, ԼՏՀ համալսարանը: Վերջինս համագործակցության մեջ է գտնվում նաև մանկապարտեզների և դպրոցների հետ: Կրտսեր համալսարանի ամբողջ կրթական ծրագիրը հիմնված է ԼՏՀ-ի ռազմավարական ուղղվածության վրա, որոնք են՝
- մաքուր էներգիա և մաքուր ջուր,
- շրջանաձև տնտեսություն,
- կայուն բիզնես և ձեռներեցություն:
Վերապատրաստման մասնակիցների համար կազմակերպվել է հանդիպումներ տեղական start-up-երի հետ, ճանաչողական շրջայց Լապենտրանտա քաղաքի բերդ և ավազե ամրոց, Ջեյմի Հայնեմանի կենտրոն, Lehmus Coffee՝ լավագույն սրճարանը Ֆինլանդիայում, որը հիմնադրել է ԼՏՀ-ն, ուսուցողական այցեր Լապենրանտայի քաղաքապետարան և ԼՏՀ ձեռներեցների փառատոնին:
CONNECT նախագծի շրջանակներում հիմնադրվող Ձեռներերցության և նորարարության զարգացման կենտրոնում (Smart Caffe) նախատեսվում են ուսանողների հետ վերապատրաստումներ, որոնք կիրականացվեն ՎՊՀ-ի՝ արտերկրում վերապատրաստված աշխատակիցների կողմից, ինչը կնպաստի ուսանողների նորարարական ձեռնարկատիրական գաղափարների իրականցմանը: