Ամենամյա ուսանողական բիզնես մրցույթ CaseKey

Ամենամյա ուսանողական բիզնես մրցույթ CaseKey-ն մեկնարկել է

CaseKey  բիզնես  խնդիրների  լուծման  մրցույթի  2022  թվականի  հայտերն  արդեն  բաց  են։  Միջազգային ֆորմատով  մրցույթը  Հայաստանում  կանցկացվի  2-րդ  անգամ՝  այս  անգամ  ներգրավելով  ավելի  շատ շահառուներին։

Մրցույթի   նպատակը   ուսանողներին   հնարավորություն   տալն   է   կիրառել   իրենց   ստացած   բիզնես գիտելիքները  իրական  բիզնեսներին  լուծումեր  առաջարկելու  նպատակով։  Ըստ  ֆորմատի՝  5  ամսյա կրթական ծրագրից հետո մասնակից թիմերը ստանում են հատուկ մրցույթի համար մշակված իրական բիզնես խնդիր, որից հետո ունենում 72 ժամ այն լուծելու համար։

2021թ-ին կայացած միջոցառումը Հայաստանում առաջին բիզնես խնդիրների լուծման մրցույթն էր, որն իրականացվեց ՀՀ Կենտրանական բանկի հետ համատեղ։ 2021թ․-ի մրցույթից հետո մասնակից մեկ թիմ հրավեր է  ստացել ներկայացնել Հայաստանը ԱՄՆ Ֆլորիդա  նահանգում այս տարվա մարտի 20-26-ին կայացող միջազգային մրցույթում։

Անցյալ տարի մրցույթը ստացել է ավելի քան 300 անհատների և 20 թիմերի հայտեր, որոնցից ընտրվել են շուրջ  30%-ը։  Մասնակիցները  ստացան  հնարավորություն  հանդիպել  հայկական  բիզնես  համայնքի ներկայացուցիչների  հետ,  ստեղծել  գործարար  կապեր  և  շատ  դեպքերում  ստանալ  աշխատանքային հրավերներ։ Հաղթող թիմը նաև ստացավ 3000 ԱՄՆ դոլար մրցանակ, որը կարող է ուղղվել կրթական միջոցառումներին մասնակցելուն։

2022թ-ի CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի հայտերն արդեն բաց են։ Մրցույթին կարող են դիմել  17-25  տարեկան  դպրոցականները,  ուսանողները  և  նորավարտները՝  ինչպես  անհատապես, այնպես  էլ  թիմերով։  Դիմումների  ընդունման  ավարտից  հետո  մասնակիցները  կբաժանվեն  թիմերի  և նրանց կկցվեն քոուչեր, ովքեր պարբերաբար կրթական հանդիպումներ կունենան մասնակիցների հետ, որպեսզի պատրաստեն նրանց իրական խնդրի լուծմանը։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը Մարտի 27-ն է, դիմումները հասանելի են այստեղ՝

https://nationinaction.com/bcc2022-apply-as-a-participant/

Մրցույթի մասին նորություններին կարող եք հետևյալ ֆեյսբուքյան էջի միջոցով

https://www.facebook.com/CaseKeyBusinessCaseCompetition/

Previous Article
Next Article