Վանաձորի պետական համալսարանի ուսանողները հաջողություններ են գրանցել բազկամարտում

Վանաձորի պետական համալսարանի ուսանողները հաջողություններ են գրանցել բազկամարտում

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի  և սպորտի նախարարության հանրապետական ուսանողական 25-րդ մարզական խաղերի ծրագրով «Բազկամարտի» մրցաշարում  90 կգ քաշային կարգում  1-ին տեղ են զբաղեցրել  հասարակական գիտությունների ֆակուլտետի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության հեռակա ուսուցման համակարգի 4-րդ կուրսի ուսանող Վարդան Սարգսյանը և 90+ կգ քաշային կարգում՝  նույն մասնագիտության առկա ուսուցման համակարգի 1-ին կուրսի ուսանող Սարգիս Սարգսյանը։

Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը մարտի 21-ին ընդունեց մրցաշարին համալսարանը պատվով ներկայացրած մարզիկներին, արվեստի և սպորտի ամբիոնի վարիչ Արման Բարսեղյանին և նույն ամբիոնի դասախոս Զավեն Էվոյանին:

Ռուստամ Սահակյանը շնորհավորեց Վարդան Սարգսյանին և Սարգիս Սարգսյանին, շնորհակալություն հայտնեց մարզիկներին՝ Վանաձորի պետական համալսարանի վարկանիշը բարձր պահելու համար և նրանց մաղթեց նորանոր հաջողություններ:

Previous Article
Next Article