Բարեկենդանի տոնին նվիրված միջոցառում՝ Վանաձորի պետական համալսարանում
Փետրվարի 12-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի բակը մարդաշատ էր. հավաքվել էին ուսանողներ, դասախոսներ, բուհի աշխատակիցներ՝ տոնելու հայ ժողովրդի հինավուրց տոներից մեկը՝ Բարեկենդանը:
Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է: Տոնն ուղեկցվում է ավանդական խաղերով, պարերով և, իհարկե, առատ հյուրասիրությամբ:
Վանաձորի պետական համալսարանի ուսանողները ևս անմասն չէին մնացել տոնի խորհրդից և պատրաստել էին տարատեսակ ավանդական ուտեստներ: Միջոցառման վերջում յուրաքանչյուր սեղան հաղթեց որևէ անվանակարգում և արժանացավ պատվոգրի: Պատվոգրերը հանձնեց Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը:
Տոնակատարությունը եզրափակվեց ուրախ շուրջպարով: