«ԱԶԳԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՐ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄ SMARTI ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

ՎՊՀ-ի հարգելի՛ աշխատակիցներ և ուսանողներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ սույն թվականի օգոստոսի 1-ին և 2-ին ERASMUS+ ծրագրի «Աջակցություն անգլերենով դասավանդման նորարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքներին՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով»/SMARTI/ նախագծի շրջանակներում Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում նախատեսվում է «Ազգային տեղեկատվական օր» միջոցառումը, որի մի մասն է կազմում նաև քեյս-մեթոդին նվիրված վերապատրաստումը։

Միջոցառման օրակարգին կարելի է ծանոթանալ այստեղ։

Գրանցվել հետևյալ հղումով https://forms.gle/HzkzwFH6WCG8XMKd8  մինչև ս/թ հուլիսի 28-ը։

Հարցերի դեպքում դիմել նախագծի տեղական համակարգող Լուսիկ Վարդանյանին (lvard62@gmail.com):

Previous Article