Այցելություն Վանաձորի պետական համալսարանի հենակետային վարժարան

Այցելություն Վանաձորի պետական համալսարանի հենակետային վարժարան

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Մարիյա Բրուտյանը, հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Հերմինե Բաբուռյանը, օտար լեզուների ամբիոնի բ.գ.թ., դոցենտ Կարինե Առուստամյանը և նույն ամբիոնի դասախոս Գայանե Մատինյանն այցելեցին   համալսարանի հենակետային վարժարան:

Այցի նպատակն էր՝ ավարտական դասարանների աշակերտներին իրազեկել  իրականացվող  փոփոխությունների մասին՝ սկսած կրթական ծրագրերից, ուսումնական պլաններից, նոր վերաբացվող մասնագիտության՝ «Թարգմանչական գործ»-ի  մասին, ինչպես նաև տեղում ծանոթանալ աշակերտներին հուզող խնդիրներին, քննարկել վերջիններիս հետաքրքրող հարցերը: 

«Ե՛վ բուհի, և՛ հումանիտար գիտությունների ֆակուլտետի առաջնահերթություններից մեկը բուհ-դպրոց կապի ապահովումն է, այսինքն՝ մշտապես կապի մեջ լինել հատկապես ավագ դպրոցների հետ, որպեսզի մեր շրջանավարտներին մասնագիտական ճիշտ կողմնորոշում տանք»,-նշում է ֆակուլտետի դեկան Մարիյա Բրուտյանը:

12-րդ դասարանի աշակերտները հիմնականում կողմնորոշված էին ապագա մասնագիտության հարցում, իսկ ահա 11-րդ դասարանների աշակերտներն առավել ակտիվ և հետաքրքրված էին. նրանց հուզող բազմաթիվ հարցեր ստացան սպառիչ պատասխաններ, ուստի դեկանի խոսքով՝ այցելությունը կարող ենք գնահատել հաջողությամբ իրականացված:

Այցելության ընթացքում ծնվեցին գաղափարներ՝ հենակետային վարժարանի աշակերտներին հրավիրել համալսարանում իրականացվող միջոցառումներին, նրանց համար բաց դասեր և դասախոսություններ կազմակերպել, որպեսզի առավել մոտիկից ծանոթանան բուհի ինչպես կրթական, այնպես էլ մշակութային կյանքին:

Previous Article
Next Article