Այցելություն Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թիվ 10 ավագ դպրոց

Այցելություն Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թիվ 10 ավագ դպրոց

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Մարիյա Բրուտյանը, հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Հերմինե Բաբուռյանը, օտար լեզուների ամբիոնի դասախոս,  բ.գ.թ., ասիստենտ Գոհար Դոխոլյանը, նույն ամբիոնի դասախոս  Ագնեսա Հարությունյանը և բուհ-դպրոց կապի աշխատանքների համակարգող-մասնագետ Աիդա Իսկանդարյանն այցելեցին   Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թիվ 10 ավագ դպրոց:

Այցի շրջանակում աշխատանքային խումբը հանդիպեց դպրոցի աշակերտների հետ, ներկայացրեց համալսարանի կառուցվածքը, կրթական ծրագրերը, հումանիտար գիտությունների ֆակուլտետի կողմից առաջարկվող մասնագիտությունները։ Հանդիպման ընթացքում խոսվեց նաև շարժունության ծրագրերի և վարձավճարների զեղչային համակարգի մասին:

Աշակերտները հետաքրքրվեցին ընդունելության քննությունների, շարժունության ծրագրերի, մասնագիտացումների մասին, ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Այցելությունն իրականացավ բուհ-դպրոց կապի շրջանակում՝ նպատակ ունենալով նպաստել աշակերտների մասնագիտական ճիշտ կողմնորոշմանը:  Հանդիպման վերջում աշակերտներին տրամադրվեցին տեղեկատվական նյութեր:

Previous Article
Next Article