Ավարտական դիպլոմներ շնորհվեցին հասարակական գիտությունների ֆակուլտետի հեռակա ուսուցման համակարգի շրջանավարտներին
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դահլիճում նոյեմբերի 24-ին հանձնվեցին հասարակական գիտությունների ֆակուլտետի հեռակա ուսուցման համակարգի շրջանավարտների ավարտական դիպլոմները:
Շրջանավարտներին շնորհավորեցին և բարի երթ մաղթեցին Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը, հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Հրայր Պապոյանը, համապատասխան ամբիոնների վարիչները:
Այս տարի ֆակուլտետը թողարկեց 59 շրջանավարտ, որից 7-ը համալսարանն ավարտեց գերազանց առաջադիմությամբ:
Շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին և մաղթում բարի երթ: