Վանաձորի պետական համալսարանն ունի արխիվի նորացված տարածք

Վանաձորի պետական համալսարանն ունի արխիվի նորացված տարածք

    Վանաձորի պետական համալսարանը ևս մեկ կարևոր  ձեռքբերում ունի:  Շահագործման հանձնվեց արխիվի համար հատկացված նոր՝ ժամանակակից պահանջներին  համապատասխան տարածք:

    Արխիվային փաստաթղթերի պահպանման համար տրամադրված տարածքը վերանորոգված և ընդարձակ լինելուց զատ՝ զինված է ժամանակակից գույքով, դարակաշարերով, փաստաթղթերի պահպանման համար անհրաժեշտ օպտիմալ լուսավորությամբ  և ջերմությամբ: Առանձնահատուկ կարևորություն ունի հակահրդեհային համակարգի առկայությունը:

     Համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուստամ Սահակյանի խոսքով՝ առաջիկայում աշխատանքների համակարգման համար ներդրվելու է նաև Վանաձորի պետական համալսարանի՝ սեփական ուժերով մշակված արխիվի տեղեկատվական համակարգ:

Previous Article
Next Article