поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Բուհ-դպրոց կապերի ենթակառուցվածքը համալսարանում գործում է 2005թ-ից:

Ներկայում այն ներառված է  համագործակցության և կապերի բաժնի մեջ:  Ենթակառուցվածքի գործունեության նպատակն է՝  վարել մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ Լոռու մարզի  դպրոցականների շրջանում,  տրամադրել նյութեր և  տեղեկություններ համալսարանական կյանքի և կրթական գործունեության, իրականացվող կրթական ծրագրերի,  մասնագիտությունների մասին:

Բուհ-դպրոց կապերի աշխատանքները բխում են համալսարանի ռազմավարական առաջնահերթ նպատակներից և պլանավորվում ու իրականացվում  են յուրաքանչյուր ուսումնական տարվա համար: Համագործակցությունը կատարվում է ք.Վանաձորի, Գուգարքի տարածաշրջանի, Սպիտակի, Ստեփանավանի, Ալավերդու, Տաշիրի տարածաշրջանների հանրակրթական դպրոցների, վարժարանների և քոլեջների հետ:  2008թ.-ից  գործում են Համալսարանի կրթական կենտրոններ Տաշիր, Սպիտակ, Ստեփանավան և Ալավերդի քաղաքներում, որոնց գործառույթներից է տարածաշրջանի ավագ դպրոցների աշակերտների շրջանում տեղեկատվական-խորհրդատվական աշխատանքների իրականացումը,  արդյունավետ կապի ապահովումը մարզի բոլոր շրջանների և հեռավոր գյուղերի հետ:

Բաժնի կողմից իրականացվող ուսումնադաստիարակչական, մշակութային, սպորտային և այլ միջոցառումները կազմակերպվում են համալսարանի բոլոր ստորաբաժանումների համատեղ աշխատանքի միջոցով: Դիմորդների հավաքագրման (մասնագիտական կողմնորոշման) քաղաքականության ուղղությամբ կատարվող տարաբնույթ աշխատանքները, իրականացվում են համաձայն գիտխորհրդի կողմից հաստատված կանոնակարգերի և ընթացակարգերի: Կարևորագույն աշխատանքներից կարելի է նշել հետևյալը.

1.Յուրաքնչյուր տարի կազմակերպվում են ընդունելության քննությունների նախապատրաստական ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ, դպրոցական օլիմպիադաներ հանրակրթական առարկաներից՝ հայոց լեզու, հայ գրականություն, ռուսաց լեզու, անգլերեն լեզու, պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա, կենսաբանություն, քիմիա, կերպարվեստ, երաժշտություն:

Ստեղծագործական ընդունակությունների բացահայտման և մասնագիտության ճիշտ ընտրության նպատակով պարբերաբար կազմակերպվում են շարադրությունների և լուսանկարչական աշխատանքների մրցույթներ,     հայկական, ռուսական, արտասահմանյան  պոեզիայի ասմունքի մրցույթներ, իսկ մասնագիտական խնդիրների լուծման անհրաժեշտությունից Յուրաքանչյուր տարի դասախոսներից և ուսանողներից կազմված աշխատախմբեր այցեր են կատարում մարզի ավելի քան 35 դպրոցներ՝ ներկայացնելով մեր բուհը, տրամադրելով տեղեկատվական նյութեր՝ ուղղված   դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը: Անցկացվում են «Ֆակուլտետային օրեր», բաց դասեր, դիտարժան փորձերի ցուցադրում, վարպետության դասերի անցկացում, աշակերտների մասնագիտական կողմնորոշման այցեր, վիկտորինաներ, գիտելիքների ստուգում և այլն:

Back to top