#ARMDOCT #Training #Day3

#ARMDOCT #Training #Day3    

«Դոկտորական կրթության քաղաքականություններ և կառուցվածքները» թեմայով վերապատրաստման դասընթացն ամփոփվեց «Դոկտորական կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով քննարկմամբ, որը վարեց ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպրորտի նախարարության Կրթության քաղաքականության գլխավոր մասնագետ Տաթևիկ Ղարիբյանը:Քննարկման մասնակիցները՝ Իտալիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից և Լիտվայից, ներկայացրին բարձրագույն կրթության երրորդ աստիճանը, իրենց պետությունների ներկայիս մարտահրավերները, գիտական ինստիտուտների և համալսարանների ինտեգրման և համագործակցության հնարավորությունները, ընդունելության և պետական ֆինանսավորման չափորոշիչները, ինչպես նաև դոկտորական կրթության և մասնավոր հատվածի կողմից գիտական հետազոտությունների ֆինանսավորմանն ուղղված խթանները և այլն:Առանձնահատուկ էր Լիտվայի օրինակը՝ որպես հետխորհրդային երկիր, բարձրագույն կրթության արևմտայնացման համատեքստում թույլ տված սխալների, բացթողումների և դրա հիման վրա ձեռք բերած փորձի առումով:Հաշվի առնելով այս օրիանակի առանձնահատկությունները՝ կոնսորցիումը պլանավորեց առանձին վեբինար անցկացնել Լիտվայի ներկայացուցիչների և փորձագետների հետ: