Մեկնարկել է ուսուցիչների վերապատրաստման դասընթացի առաջին փուլը

Մեկնարկել է ուսուցիչների վերապատրաստման դասընթացի առաջին փուլը

ԿԳՄՍ նախարարության երաշխավորմամբ Վանաձորի պետական համալսարանն իրականացնում է հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ: Դասընթացներն իրականացվելու են երեք փուլով՝ տասներեք մասնագիտություններով, որոնք են՝

  1. «Հայոց լեզու և գրականություն»
  2. «Անգլերեն»
  3.  «Ռուսերեն»
  4.  «Մաթեմատիկա»
  5. «Ֆիզիկա»
  6. «Կենսաբանություն»
  7. «Քիմիա»
  8.  «Ֆիզիկական կուլտուրա»
  9.  «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա (դասվարություն)»
  10.  «Պատմություն»
  11. «Հասարակագիտություն»
  12.  «Տեխնոլոգիա»
  13.  «Նախնական զինվորական պատրաստություն (ՆԶՊ)»

Հուլիսի 4-ին մեկնարկել է վերապատրաստման դասընթացի առաջին փուլը, որը կտևի մինչև հուլիսի 22-ը: Առարկայական ցանկում ներառված է տասը մասնագիտություն՝ բացի «Հասարակագիտություն», «Տեխնոլոգիա» և «Նախնական զինվորական պատրաստություն»:

Դասընթացները վարում են Վանաձորի պետական համալսարանի փորձառու դասավանդողները, վերապատրաստման առաջին փուլին մասնակցում են տարածաշրջանի 150 ուսուցիչներ:

2022թ. հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացների մասնակցության  նախնական հայտագրումը շարունակվում է:

Վերապատրաստման երկրորդ փուլը կմեկնարկի օգոստոսի 10-ին, ավարտը՝ օգոստոսը 26-ին:

Դասընթացի երրորդ փուլը կկայանա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Previous Article
Next Article