Կայացավ հանրակրթական ուսումնական հաստատությունների հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացների ամփոփմանը նվիրված միջոցառումը
Դեկտեմբերի 5-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դահլիճում տեղի ունեցավ կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնի 2023թ. հաշվետու միջոցառումը: Միջոցառման սկիզբն ազդարարվեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգով, որին հաջորդեց Վանաձորի պետական համալսարանի հիմնը:
Ներկաներին ողջունեցին ՎՊՀ ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը, Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնի ղեկավար Վաղինակ Նազարյանը: Երաժշտական կատարումներով հանդես եկան համալսարանի տաղանդաշատ ուսանողուհիներ Սյուզաննա Արոյանը, Հասմիկ Գալստյանը և Աննա Ղարաբեկյանը, նվագակցեց դուդուկահար Սարգիս Մեհրաբյանը, ելույթ ունեցավ «Երաժշտական կրթություն» մասնագիտության ուսանող Արգիշտի Վարդանյանը:
Հաջորդիվ Վանաձորի պետական համալսարանի կողմից կազմակերպված վերապատրաստումների շրջանակներում հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին և վերապատրաստումն իրականացրած դասավանդողներին հանձնվեցին վկայականներ և հավաստագրեր:
Վանաձորի պետական համալսարանը շնորհակալություն է հայտնում վերապատրաստումներ անցած մասնակիցներին՝ վստահության համար, ինչպես նաև վերապատրաստող մասնագետների թիմին՝ մասնագիտական գիտելիքների և պրոֆեսիոնալ մոտեցման համար: Երկուստեք մաղթում ենք հետագա արգասաբեր գործունեություն:
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/12/IMG_5903-1024x714.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/12/IMG_5904-1024x839.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/12/IMG_5905-1024x744.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/12/IMG_5906-1024x799.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/12/IMG_5888-1024x781.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/12/IMG_5900-1024x681.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/12/IMG_5889-1024x898.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/12/IMG_5884-1024x850.jpg)