Մասնագիտական կողմնորոշման հանդիպումներ Լոռու մարզի դպրոցներում
2021թ. դեկտեմբերի 1-ից 16-ը Վանաձորի պետական համալսարանի աշխատանքային խմբերը հանդիպումներ ունեցան Լոռու մարզի ավագ և միջնակարգ դպրոցների աշակերտների հետ: Մասնագիտական կողմնորոշման հանդիպումներ և քննարկումներ են անցկացվել Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր քաղաքների դպրոցներում (Վանաձորի №5, №10, №11, №13, №17, №18, №24, Էվրիկա, Ստեփանավանի ավագ և №6 միջնակարգ, Տաշիրի ավագ, ՎՊՀ հենակետային վարժարան): Աշխատանքային խմբերում ընդգրկված էին մասնագիտական ամբիոնների դասախոսներ և ՎՊՀ աշխատակիցներ:
Աշխատանքային խմբերը հանդիպումներ են անցկացրել 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների 500 և ավելի աշակերտների հետ, հետաքրքրվել աշակերտների մասնագիտական կողմնորոշմամբ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:
Հանդիպումների ընթացքում խմբերը ներկայացրել են ՎՊՀ-ի 2022-2023թ. ուստարվա ընդունելության առկա և հեռակա ուսուցման համակարգերը, մասնագիտությունները, բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական աստիճանները, ընդունելության կարգը, ուսման վարձավճարները, ուսանողական նպաստները և զեղչերը, ընդունելության նախապատրաստական դասընթացները, ուսումնական–լաբորատոր բազայի հնարավորությունները, ուսանողների շարժունության ծրագրերը:
Դպրոցներին տրամադրվել են համալսարանի, ՎՊՀ վարժարանի, քոլեջի մասին տեղեկատվական նյութեր:
Հանդիպումների ընթացքում երկկողմ քննարկվել են հարցեր՝ համալսարանի և դպրոցների համագործակցության շրջանակներն ընդլայնելու և խորացնելու նպատակով:
![](https://vsu.am/wp-content/uploads/2021/12/varjar.-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2021/12/varjaran-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2021/12/varj.-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2021/12/tashir-5.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2021/12/Tashir4.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2021/12/tashir-3.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2021/12/Tashir-2.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2021/12/Tashir-1.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2021/12/Tashir.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2021/12/Stepanavani-avag-dproc.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2021/12/stepanavani-av.-dpr..jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2021/12/stepanavan-6-dpr.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2021/12/Stepanavani-6-rd-dproc.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2021/12/IMG_9330-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2021/12/IMG_9332-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2021/12/IMG_9328-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2021/12/18-dpr.-1024x683.jpg)