Ռեկտոր
Ողջույնի խոսք
Սիրելի´ ՈւՍԱՆՈՂ, շնորհավորում ենք ընդունելության քննությունները հաջողությամբ հաղթահարելու, կյանքի նոր էջ բացելու և Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի թիմի մի մասնիկը դառնալու առթիվ: Ընտրելով Վանաձորի պետական համալսարանը՝ դու մեզ վստահել ես քո ապագան ու կրթության որակը, քո երազանքներն ու հեռանկարները: Շնորհակալ ենք այդ վստահության համար: Միասին մենք նոր ուժ ենք հաղորդելու Լոռու մարզի Մայր բուհին: Այստեղ դու զգալու ես, որ մեր Համալսարանի հերոսը ՈւՍԱՆՈՂՆ Է: Բարի´ գալուստ ՎՊՀ:
Ռեկտոր՝ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
Ա.Մ. Պրոխորովի անվան ՌԴ ինժեներական ակադեմիայի
ակադեմիկոս Ռուստամ Ռաֆիկի Սահակյան
![KU273L0WTW.jpg KU273L0WTW.jpg](http://vsu.am/wp-content/uploads/elementor/thumbs/KU273L0WTW-ph48yriumbm833ewd5xfqb7rf3cnuwp0dlum2r62s4.jpg)
Կենսագրություն
Հեռ՝․ +374 322 4 6387, +374 77 99 4373(WhatsApp, Telegram, Viber)էլ․փոստ՝ rector@vsu.am