Որակավորման բարձրացման դասընթացներ՝ Վանաձորի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսումնաօժանդակ աշխատակիցների համար

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում անցկացվել  են  «Moodle» հեռավար ուսուցման համակարգի հմտություններ»,«Նախագծերի կառավարում»,«Համակարգչային հմտություններ-2»  դասընթացները:

Պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման «Moodle» հեռավար ուսուցման համակարգի հմտություններ» դասընթացի տևողությունը 18 ակադեմիական ժամ է, դասընթացավարը՝ Նելլի Մանուչարյանն է: Դասընթացի վերջնարդյունքներն են՝ «Moodle» հեռավար ուսուցման համակարգում աշխատելու տեսական և գործնական գիտելիքների ձեռքբերում, համակարգի գործիքների կիրառություն և   «Moodle» հեռավար ուսուցման համակարգում դասընթացի դասավանդման հմտությունների ձեռքբերում:

Պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման մեկ այլ դասընթաց է «Նախագծերի կառավարում»-ը: Դասընթացի տևողությունը 18 ակադեմիական ժամ է, դասընթացավարը՝ տ.գ.թ., դոցենտ Հրայր Պապոյանը: Դասընթացի վերջնարդյունքներն են՝ նախագծերի և դրանց ղեկավարման առանձնահատկությունների վերաբերյալ գիտելիքների ստացում, նախագծերի կազմման, ղեկավարման և առաջմղման կարողությունների, կրթության բնագավառի նախագծերի ղեկավարման հմտությունների ձեռքբերումը:

Համալսարանում ընթանում է նաև ուսումնաօժանդակ և վարչական (ստորաբաժանման աշխատակիցներ) կազմի որակավորման բարձրացման «Համակարգչային հմտություններ-2» դասընթացը: Դասընթացի տևողությունը ևս 18 ակադեմիական ժամ է, դասընթացավարը՝ Լուսինե Սարուխանյանն է: Դասընթացի վերջնարդյունքներն են՝ Ms Office կիրառական ծրագրային փաթեթի հնարավորությունների իմացությունը և կիրառությունը մասնագիտական գոործունեության մեջ:

Previous Article
Next Article