Վանաձորի պետական համալսարանում ավարտվել է «Մանկավարժահոգեբանական կարողունակություններ»-ի որակավորման բարձրացման դասընթացը

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման դասընթացների հաջորդ բաղադրիչը «Մանկավարժահոգեբանական կարողունակություններ»-ի դասընթացն է, որը ևս մեկնարկել է ապրիլի 9-ից, ավարտվել՝ ապրիլի 30-ին:

Դասընթացներին ներգրավված է եղել 26 մասնակից: Դասընթացը վարել են մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Լիլիթ Բաղդասարյանը, նույն ամբիոնի դասախոսներ Վանանե Միրզոյանը և Նելլի Ներկարարյանը:

«Մանկավարժահոգեբանական կարողունակություններ» որակավորման բարձրացման դասընթացը ներառում էր դասավանդման, ուսումնառության և ուսուցման ժամանակակից մեթոդները, դասախոսների և ուսանողների տիպերը, գնահատման ձևերն ու մեթոդները, ուսումնառության ոճերը, մասնագիտական գործունեությունը և անձի հոգեբանական անվտանգությունը, ինչպես նաև ներառականությանն առնչվող մի շարք հիմնաքարային թեմաներ:

Previous Article
Next Article