Վանաձորի պետական համալսարանի ուսանողները հաջողություններ են գրանցել բազկամարտում
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրապետական ուսանողական 25-րդ մարզական խաղերի ծրագրով «Բազկամարտի» մրցաշարում 90 կգ քաշային կարգում 1-ին տեղ են զբաղեցրել հասարակական գիտությունների ֆակուլտետի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության հեռակա ուսուցման համակարգի 4-րդ կուրսի ուսանող Վարդան Սարգսյանը և 90+ կգ քաշային կարգում՝ նույն մասնագիտության առկա ուսուցման համակարգի 1-ին կուրսի ուսանող Սարգիս Սարգսյանը։
Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը մարտի 21-ին ընդունեց մրցաշարին համալսարանը պատվով ներկայացրած մարզիկներին, արվեստի և սպորտի ամբիոնի վարիչ Արման Բարսեղյանին և նույն ամբիոնի դասախոս Զավեն Էվոյանին:
Ռուստամ Սահակյանը շնորհավորեց Վարդան Սարգսյանին և Սարգիս Սարգսյանին, շնորհակալություն հայտնեց մարզիկներին՝ Վանաձորի պետական համալսարանի վարկանիշը բարձր պահելու համար և նրանց մաղթեց նորանոր հաջողություններ:
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/03/IMG_0064-1024x683.jpg)