Կայացավ գիտխորհրդի հերթական նիստը
Հոկտեմբերի 26-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում կայացավ գիտխորհրդի նիստ:
Նիստի օրակարգի հաստատումից հետո, գիտական խմբերի ղեկավարները հանդես եկան 2022-2023 ուսումնական տարում հաստատված գիտական խմբերի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվութուններով: Գիտխորհրդի կազմը հաշվետվոււթյուներն ընդունեց ի գիտություն:
Ի գիտություն ընդունվեց նաև ուսանողական խորհրդի նախագահի տեղակալի՝ Մարիամ Խանոյանի հաղորդումը, հաստատվեց ՈՒԳԸ-ի 2023-2024 ուստարվա աշխատանքային պլանը:
Գիտխորհրդի կազմը քննարկեց և հաստատեց «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի աշխատողներին գիտական, ուսումնական, մշակութային, մարզական և կազմակերպական աշխատանքների համար խրախուսման կարգ»-ը:
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/10/1-2-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/10/2-2-1024x889.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/10/3-3-1024x857.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/10/7-3-1024x865.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/10/4-3-1024x844.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/10/5-3-1024x715.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/10/6-3-1024x830.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/10/8-3-1024x729.jpg)