Համագործակցության հուշագիր՝ Tech Week-ի շրջանակներում
Հուլիսի 28-ին Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանն իր աշխատասենյակում ընդունեց Tech Week կազմակերպության ներկայացուցիչ Սպարտակ Կյուրեղյանին և Layerswap կազմակերպության ներկայացուցիչ Արամ Քոչարյանին։ Նրանց միջև կնքվեց հուշագիր, որը վերաբերվում էր Վանաձորում կայանալիք Tech Week-ի շրջանակներում համագործակցությանը։
Երկու կողմերն էլ հույս հայտնեցին, որ այս համագործակցությունը շարունակական կլինի և կնպաստի Վանաձորում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/07/IMG_1514-1024x768.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/07/IMG_1519-1024x717.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/07/IMG_1494-1024x811.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/07/IMG_1504-1024x626.jpg)