‼️ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ Վանաձորի պետական համալսարանը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ` նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ:Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
1) դիմում` ՎՊՀ ռեկտորի անունով (ձև 1, լրացվում է տեղում),
2) 3 x 4 չափի լուսանկար (1 հատ)
3) բարձրագույն կրթության դիպլոմ,
4) աշխատանքային գրքույկ կամ տեղեկանք աշխատանքային ստաժի վերաբերյալ,
5) անձնագիր,
6) «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում Վանաձորի պետական համալսարանի 16036107814200 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:
Բոլոր փաստաթղթերի բնօրինակները սկանավորվում են և վերադարձվում: Դասընթացի տևողությունը 15 օր է` օրական 6 ակադեմիական ժամ:Դասընթացները վարում են տնօրենների վերապատրաստման մեծ փորձառություն ունեցող լավագույն մասնագետները:Դիմումներն ընդունվում են սույն թվականի հուլիսի 11-ից օգոստոսի 1-ը ներառյալ՝ ՎՊՀ (ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36) «Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոն»-ում, ամեն օր ժամը՝ 09:00-ից մինչև 12:30-ը կամ 14:30-ից 17:30-ը:Դասընթացի մեկնարը՝ օգոստոսի 3 -ից: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 0322-4-18-53, 093-852-765 կամ գրել vsureformstraining@gmail.com էլ. փոստին:
ՎՊՀ Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոն