Միջազգային փառատոնին Հայաստանը ներկայացրեց Էլֆիք Զոհրաբյանը
Սանկտ Պետերբուրգում մայիսի 24-ից հունիսի 1-ը տեղի ունեցավ Ալեքսանդր Բրյանցևի անվան միջազգային հեղինակավոր թատերական փառատոնը, որտեղ Հայաստանը ներկայացնելու համար հրավիրված էր արտիստ, դրամատուրգ, բանասիրական գիտությունների թեկնածու, բազմաթիվ գրական մրցանակների դափնեկիր, ԵԹԿՊԻ ՎՄ տնօրեն և վերջապես Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դասախոս Էլֆիք Զոհրաբյանը:
Փառատոնին մասնակցում էին Սերբիան, Ռուսաստանը, Բելառուսը, Իրաքը, Իրանը, Թուրքիան և այլ երկրներ: Հայաստանի պատվիրակը ռուսերենով ներկայացրեց արդի հայ դրամատուրգիան, դրամատուրգիական միտումները՝ Հայաստանի Հանրապետությունում:
Էլֆիք Զոհրաբյանը պարգևատրվեց դիպլոմով: Նշենք, որ սա նրա 2-րդ միջազգային պարգևն է. 2023թ. «Արմմոնո» միջազգային փառատոնին ևս նա արժանացել է հուշամեդալի:
Վանաձորի քաղաքապետի ժ/պ Արկադի Փելեշյանը շնորհակալագիր է հանձնել վանաձորցի արվեստագետին՝ Հայաստանը միջազգային փառատոնին բարձր մակարդակով ներկայացնելու համար:
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/06/թատերագետ-Ալեքսանդր-Վիսլովի-հետ-768x1024.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/06/347432436_721192803108842_8386399508573001114_n-768x1024.jpg)