Ամփոփվել են «Ուսանողական գարուն-2023» փառատոնի արդյունքները
Մայիսի 7-ին «Մարսել» ռեստորանային համալիրի դահլիճում ազդարարվեց «Ուսանողական գարուն-2023» փառատոնի փակման արարողությունը: Փակման հանդիսությանը ելույթ ունեցավ Վանաձորի պետական համալսարանի «Ադելաս» պարային համույթը, ջութակահարուհի Վիկտորիա Շահինյանի նվագակցության ներքո:
Նշենք, որ այս տարի փառատոնի մասնակիցները բաժանվել են մասնագիտական և սիրողական խմբերի: Գնահատումը կատարվել է առանձին: Սահմանվել են առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակներ, խրախուսական պատվոգրեր:
Արվեստի և սպորտի ամբիոնի դոցենտ, կոմպոզիտոր Հայկուհի Հակոբյանը շնորհակալագրեր հանձնեց՝ փառատոնին մասնակցություն ցուցաբերելու համար:
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը շնորհակալագրեր հանձնեց համալսարանի աշխատակիցներին ու այն անձանց, ովքեր աջակցել են փառատոնի իրականացման աշխատանքներին:
Դափնեկրի կոչմանն արժանացած մասնակիցներին շնորհավորագրերը հանձնեց դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը:
Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցներին պատվոգրեր հանձնեց մշակութաբան և երգահան Գագիկ Աղաբաբյանը:
Ժամանակն է իմանալու,թե ովքեր են իրենց հետ տանելու այս գեղեցիկ գավաթները, իսկ դա նշանակում է, որ հանձնելու ենք «Ուսանողական գարուն-2023» ամենամյա փառատոնին առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցներն արժանացան ինչպես պատվոգրերի, այնպես էլ իրենց հետ տարան փառատոնի գավաթները: Հաղթողները պարգևատրվեցին Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանի կողմից:
Փառատոնի գալա-համերգին լավագույնը ճանաչված անհատ կատարողները և համույթները հանդես եկան գեղարվեստական կատարումներով:
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/05/IMG_8677-1024x768.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/05/IMG_8634-1024x768.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/05/IMG_8691-968x1024.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/05/IMG_8638-1024x768.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/05/IMG_8692-1024x906.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/05/IMG_8640-1024x768.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/05/IMG_8697-1024x927.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/05/IMG_8654-1024x768.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/05/IMG_8702-1024x848.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/05/IMG_8673-1024x768.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/05/IMG_8704-1024x815.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/05/IMG_8762-1024x857.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/05/IMG_8745-1024x972.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/05/IMG_8763-1024x781.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/05/IMG_8747-1024x926.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/05/IMG_8764-1024x814.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/05/IMG_8748-1024x794.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/05/IMG_8750-1024x886.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/05/IMG_8766-1024x850.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/05/IMG_8780-1024x815.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/05/IMG_8824-1024x849.jpg)