Վահագն Դավթյանի 100-ամյա հոբելյանը՝ համալսարանի գրադարանում
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի գրադարանի աշխատակիցների և Հայոց լեզվի և գրականության ամբիոնի հետ համատեղ նախաձեռնությամբ նոյեմբերի 17-ին մեկնարկեց մատենագիտական միջոցառումների շարք: Շարքի մեկնարկը տրվեց բանաստեղծ Վահագն Դավթյանի 100-ամյա հոբելյանին նվիրված գրական ցերեկույթով, որին ներկա էին բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ և շրջանավարտներ, գիտության և մշակույթի գործիչներ, արվեստասեր հյուրեր: Միջոցառումն իր ներկայությամբ և կատարումներով պատվեց վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանը։
Գրական ցերեկույթը գեղարվեստական կատարումներով զարդարեցին ՎՊՀ վարժարանի սաներն ու «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները, իսկ հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Մալումյանի զեկույցը ամբողջացրեց Վահագն Դավթյանի կյանքի և կարոտի ողբերգությունն ու սիրո կատարյալ ընկալումը, հնարավորություն տվեց սիրված բանաստեղծին ճանաչելու նոր լույսի ներքո:
Շուրջ երկու ժամ տևած գրական-գեղարվեստական ցերեկույթը եզրափակվեց Սիլվա Յուզբաշյանի անզուգական ասմունքով՝ զուգորդված Վահագն Դավթյանի կենսագրական պատումներով և ստեղծագործական պատառիկներով: Միջոցառման մասնակիցները ՎՊՀ գրադարանից հեռացան հուզված, տպավորված և հարստացած՝ իրենց հետ տանելով դավթյանական հոգու «կապույտը»:
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/11/IMG_1953-1024x603.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/11/IMG_1962-1024x569.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/11/IMG_1986-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/11/IMG_1989-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/11/IMG_1994-1024x692.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/11/IMG_2024-1024x661.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/11/IMG_2031-1024x708.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/11/IMG_2060-1024x606.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/11/IMG_2067-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/11/IMG_2072-1024x683.jpg)