Վիվա-ՄՏՍ-ի նոր նախաձեռնությունն՝ ուղղված Վանաձորում նոր աշխատատեղերի ստեղծմանը
Վանաձորի պետական համալսարանի ուսանողներն ու շրջանավարտներն այսօր հնարավորություն ունեցան հանդիպելու Վիվա-ՄՏՍ ընկերության բաժանորդների սպասարկման և մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունների աշխատակիցների հետ: Շուրջ 17 տարի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար Վիվա-ՄՏՍ-ն այսօր ունի ավելի քան 1700 աշխատակից և հնարավորություն՝ ընդլայնելու թիմը:
Նոր աշխատատեղերի հնարավորությունների ստեղծման նախագծի և հավաքագրման գործընթացի մեկնարկը տրվեց Լոռու մարզկենտրոն Վանաձորում: Ծրագրի պատասխանատուների խոսքով՝ հանդիպման նպատակը հիմնական աջակցման թիմի համալրումն է՝ Վանաձորում ստեղծվելիք զանգերի կենտրոնի համար: Ընկերության աշխատակիցները ներկայացրին աշխատանքի բնութագիրը, թափուր հաստիքին դիմելու ընթացակարգը և պահանջվող որակավորումները, աշխատանքային պայմաններն ու հնարավորությունները, իսկ վերջում պատասխանեցին ուսանողների և շրջանավարտների կողմից բարձրաձայնված հարցերին:
Հանդիպման վերջում մասնակիցները ընկերության կողմից սիմվոլիկ նվերներ ստացան:
Հիշեցում.
Եթե ցանկանում եք դիմել թափուր աշխատատեղին, ապա ռեզյումեն կարող եք ուղարկել jobs@mts.am էլեկտրոնային հասցեին՝ թեմա (Subject) բաժնում նշելով՝ «Զանգերի կենտրոն» (Վանաձոր):
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/09/IMG_0290-1024x856.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/09/IMG_0311-1024x592.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/09/IMG_0303-1024x784.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/09/IMG_0301-1024x667.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/09/IMG_0295-1024x597.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/09/IMG_0316-1024x885.jpg)