Ավարտվեց «Հնամյա և նորաշունչ հայոց լեզուն» խորագրով դասընթացը
«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան»-ում սեպտեմբերի 12-ին մեկնարկած հայագիտական խտացված դասընթացը` «Հնամյա և նորաշունչ հայոց լեզուն» վերնագրով, ավարտվեց:
Հնգօրյա դասընթացը վարում էր բ.գ.թ., Լեյդենի համալսարանի գիտաշխատող Հրաչ Մարտիրոսյանը: Մասնակիցների թվում ուսանողներ, շրջանավարտներ և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ էին: Դասընթացավարը գոհ է խմբի ակտիվ մասնակցությունից, կոլեկտիվ աշխատանքից, գործնական աշխատանքների կատարումից, ինչը միտված էր մատուցված նյութն ավելի ամրապնդելուն:
Յուրաքանչյուր դասի տևողությունը 4-5 ժամ էր: Դասընթացը կազմակերպվում էր ինտերակտիվ մեթոդներով՝ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ. հիմնատեքստն ուղեկցվում էր տեսողական նյութերով: Դասախոսության հետ մեկտեղ՝ կատարվել են նաև գործնական աշխատանքներ և խմբային քննարկումներ:
Դասընթացի նպատակն էր հանրամատչելի ձևով ներկայացնել հայոց լեզվի, մշակույթի ու դիցարանի ծագման և պատմական զարգացման ընդհանուր նկարագիրը՝ հնդեվրոպական նախալեզվի ակունքներից մինչև գրաբար ու բարբառներ (հատկապես՝ Արցախի ու Սյունիքի տարածաշրջանների), հայերենագիտությանն առնչվող այլ թեմաներ: «Հայերենագիտության հանրայնացումը շատ կարևոր է առհասարակ` գիտական սխաալներից զերծ մնալու ճանապարհին: Այդ առումով այս դասընթացը մի փորձ էր»,-նշում է բ.գ.թ. Հրաչ Մարտիրոսյանը:
«Հնամյա և նորաշունչ հայոց լեզուն» խորագրով դասընթացի մասնակիցները ստացան հավաստագրեր՝ ակտիվ մասնակցության համար։
![](http://vsu.am/wp-content/uploads/2022/09/IMG_0037-1024x815.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2022/09/IMG_9947-1024x683.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2022/09/IMG_9964-1024x683.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2022/09/IMG_9945-1024x886.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2022/09/IMG_9942-1024x869.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2022/09/IMG_0020-1024x595.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2022/09/IMG_0068-1024x455.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2022/09/IMG_9917-1024x531.jpg)