Վկայագրեր շնորհվեցին նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար կազմակերպված վերապատրաստման դասընթացի մասնակիցներին

Ավարտվեց   ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ  Վանաձորի պետական համալսարանում կազմակերպված վերապատրաստման դասընթացը` նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:

Դասընթացը մեկնարկեց հուլիսի 19-ին և տևեց 15 օր:

Դասընթացը վարեցին վերապատրաստման մեծ փորձ ունեցող  մասնագետները: Դասընթացի մասնակիցները ուրախությամբ փաստում են, որ տպավորված են ոչ միայն վերապատրաստողների  մասնագիտական գիտելիքներով, այլև մարդկային բարձր հատկանիշներով, ինչը հնարավորություն է տվել վերապատրաստման դասընթացն անցկացնել դրական մթնոլորտում և որ առավել կարևոր է՝ հնարավորինս արդյունավետ:

Վերապատրաստվողների խոսքով՝ դասընթացի արդյունքում բավականին շատ գիտելիքներ են ստացել օրենսդրական փոփոխությունների հետ կապված, ինչպես նաև ամրապնդել արդեն իսկ իմացածը: Մասնակիցների խոսքով՝ դասընթացները բարձր մակարդակով էին կազմակերպված, մասնագետները՝ փորձառու և մոտիվացնող:

Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները վկայագրեր ստացան Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի կողմից: Շնորհավորում ենք և մաղթում հաջողություն՝ առաջիկայում կայանալիք  հավաստագրմանը:

Previous Article
Next Article