Ճանաչողական հանդիպում ՎՊՀ ուսանողների հետ՝ CONNECT նախագծի շրջանակներում նախատեսված դասընթացին ընդառաջ
Մայիսի 17-ին ՎՊՀ-ում կայացավ «Հանրային և գործարար հաղորդակցման հմտություններ» թեմայով դասընթացի տեղեկատվական֊ ներածական դասը։ Սեմինարավարներն էին մարտին Բուխարեստում վերապատրաստում անցած թիմի անդամները՝ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Հեղինե Մելքոնյանը, Օտար լեզուների և գրականության ամբիոնի դասախոս Լիլիթ Փարսադանյանը, Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս Կարինե Սիրադեղյանը: Սեմինարի մասնակիցները ծանոթացան հանրային խոսքի, գործարար և ոչ խոսքային հաղորդակցման որոշ գաղտնիքների, նախագծված դասընթացի թեմատիկ շրջանակին։ Հանդիպումն անցավ թեմաների ինտերակտիվ քննարկմամբ և ամփոփվեց թիմային աշխատանքով: Ի դեպ, մայիսի 12-֊ից բուհում մեկնարկված դասընթացների այս շարքը մասն է Էրազմուս+ «Համալսարան-տնտեսություն կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» (CONNECT) նախագծի և նախատեսված է իրականացնել նորաոճ կահավորմամբ Smart Cafee ձեռներեցության և նորարարության զարգացման կենտրոնում, որի բացումը կլինի մոտ օրերս։
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/05/IMG_7683-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/05/IMG_7653-1024x582.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/05/IMG_7620-1024x682.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/05/IMG_7611-1024x682.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/05/IMG_7664-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/05/IMG_7646-1024x683.jpg)