«ԿԿՓԵՀ/Թյունինգ մոդուլային ուսուցման համակարգը» խորագրով ներբուհական վերապատրաստում Վանաձորի պետական համալսարանում ( ապրիլի 3-9)
Ապրիլի 3-9-ը Վանաձորի պետական համալսարանում մեկնարկած Էրազմուս+ «Աջակցություն անգլերենով դասավանդման նորարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքներին՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI) ծրագրի շրջանակներում «ԿԿՓԵՀ / Թյունինգ մոդուլային ուսուցման համակարգը» խորագրով ներբուհական եռօրյա վերապատրաստման դասընթացն հաջողությամբ ավարտվեց՝ համահունչ նախատեսված վերջնարդյունքներին։ Հիմնական թեմաները վերաբերում էին Թյունինգի մեթոդաբանության առաջնային մոտեցումներին, Թյունինգ նախագծին, ECTS-ի հիմնական առանձնահատկություններին, ինչպես նաև Բլումի վերանայված աստիճանակարգմանը (տաքքսոնոմիային)՝ վերլուծված գիտելիքի ձեռքբերման և ճանաչողական գործընթացի կազմակերպման տեսանկյունից: Սեմինարների ընթացքում մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը քննարկումներում աշխուժացրեց «ակադեմիական մթնոլորտը» և զգալիորեն օգնեց հաղթահարել լեզվական խոչընդոտները, որոնք սկզբում բավականին անհաղթահարելի էին թվում հատկապես անգլերենի ոչ այնքան բարձր մակարդակ ունեցող մասնակիցների համար: Արդյունքում՝ այդ մասնակիցներին հաջողվեց կատարել յուրաքանչյուր հանդիպման վերջում հանձնարարված գրեթե բոլոր առաջադրանքները: Դասընթացը մասնակիցների համար հիանալի հնարավորություն էր` կիսվելու իրենց գիտելիքներով և պատկերացումներով 21-րդ դարի կրթական համակարգի հիմնական առաջնահերթությունների, հատկապես այն միջոցների մասին, որոնք հնարավոր են դարձնում ցածր կարգի մտածողության հմտություններից (LOTS) անցումը դեպի բարձր կարգի մտածողության հմտությունների (HOTS): Կարելի է միանշանակ փաստել, որ դասընթացն իր ակնկալվող արդյունքն ունեցավ բարձր թիմային և փոխզիջման ոգու շնորհիվ: Հենց այս ոգին է, որ դասընթացի ողջ գործընթացը սահուն և հաճելի դարձրեց բոլոր մասնակիցների համար։
![](http://vsu.am/wp-content/uploads/2022/04/Գլխավոր3-1-1024x683.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2022/04/image_50406913-1024x768.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2022/04/image_50414593-1024x768.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2022/04/image_16897793-1024x768.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2022/04/20220409_124939-1024x576.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2022/04/20220409_134305-1-1024x522.jpg)