Ուսանողների միջազգային օրը (Татьянин день)

Ուսանողների միջազգային օրը (Татьянин день)

Հարգելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի և Հայաստանում Ռուսաստանի բուհերի ուսանողական խորհրդի հետ համատեղ կազմակերպում է Ուսանողների միջազգային օրը (Татьянин день):

Միջոցառման շրջանակներում կանցկացվի “Տարվա լավագույն ուսանող” մրցանակաբաշխությունը, որտեղ Ռուսաստանի և Հայաստանի բուհերի ռուս բանասիրության ուսանողները, ովքեր 2021 թվականին առանձնացել են բարձր առաջադիմությամբ,  ուսանողական կյանքին ակտիվ մասնակցությամբ, կստանան պատվոգրեր և խրախուսական մրցանակներ:

Միջոցառումը տեղի կունենա Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի դահլիճում 2022 թվականի հունվարի 25-ին՝ ժամը 13:00-ին:

Մասնակցության համար կարող եք դիմել օտար լեզուների և գրականության ամբիոն:

Օտար լեզուների և գրականության ամբիոն

Previous Article
Next Article