Վանաձորի Ա. Բակունցի անվան թիվ 7 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների այցը Վանաձորի պետական համալսարան

Վանաձորի Ա. Բակունցի անվան թիվ 7 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների այցը Վանաձորի պետական համալսարան

Փետրվարի 2-ին բուհ-դպրոց կապի շրջանակում Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ֆիզիկայի լաբորատորիա են այցելել Վանաձորի Ա. Բակունցի անվան թիվ 7 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները՝ ֆիզիկայի ուսուցչուհի Գեղեցիկ Վարդանյանի ուղեկցությամբ:

«Երկրաչափական օպտիկայի օրենքներ» թեման դիդակտիկ պարագաներով աշակերտներին հանրամատչելի եղանակով ներկայացրեց քիմիայի և կենսաբանության ամբիոնի ասպիրանտ, դասախոս Հայկուհի Թաթուլյանը: Աշակերտները տեսան լույսի բեկման և անդրադարձման երևույթները:

Ֆ.մ.գ.թ., դոցենտ Վիլեն Քոչարյանն էլ աշակերտներին ցուցադրեց արևային էլեմենտների աշխատանքի սկզբունքը:

Մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով: Գրետա Սահակյանն, օրինակ, ասում է՝ «պետք է սովորել ֆիզիկան, քանի որ մեզ շրջապատող ամեն ինչը ֆիզիկայի հետ է կապված, և շատ հետաքրքիր է ֆիզիկական երևույթների, նաև բնական աղետների պատճառահետևանքային կապերն ուսումնասիրումը»: Աշակերտուհին առավել տպավորված էր կայծի ստացման փորձով:

Նմանատիպ այցելությունները ոչ միայն նպաստում են տեսական գիտելիքները գործնականում ամրապնդելուն, այլև ստիպում են  շատ իրողությունների այլ տեսանկյունից նայելու, ինչու չէ, նաև տվյալ առարկայի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանն են նպաստում:

Previous Article
Next Article