Վանաձորի Ա. Բակունցի անվան թիվ 7 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների այցը Վանաձորի պետական համալսարան
Փետրվարի 2-ին բուհ-դպրոց կապի շրջանակում Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ֆիզիկայի լաբորատորիա են այցելել Վանաձորի Ա. Բակունցի անվան թիվ 7 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները՝ ֆիզիկայի ուսուցչուհի Գեղեցիկ Վարդանյանի ուղեկցությամբ:
«Երկրաչափական օպտիկայի օրենքներ» թեման դիդակտիկ պարագաներով աշակերտներին հանրամատչելի եղանակով ներկայացրեց քիմիայի և կենսաբանության ամբիոնի ասպիրանտ, դասախոս Հայկուհի Թաթուլյանը: Աշակերտները տեսան լույսի բեկման և անդրադարձման երևույթները:
Ֆ.մ.գ.թ., դոցենտ Վիլեն Քոչարյանն էլ աշակերտներին ցուցադրեց արևային էլեմենտների աշխատանքի սկզբունքը:
Մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով: Գրետա Սահակյանն, օրինակ, ասում է՝ «պետք է սովորել ֆիզիկան, քանի որ մեզ շրջապատող ամեն ինչը ֆիզիկայի հետ է կապված, և շատ հետաքրքիր է ֆիզիկական երևույթների, նաև բնական աղետների պատճառահետևանքային կապերն ուսումնասիրումը»: Աշակերտուհին առավել տպավորված էր կայծի ստացման փորձով:
Նմանատիպ այցելությունները ոչ միայն նպաստում են տեսական գիտելիքները գործնականում ամրապնդելուն, այլև ստիպում են շատ իրողությունների այլ տեսանկյունից նայելու, ինչու չէ, նաև տվյալ առարկայի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանն են նպաստում:
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_7901-1024x570.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_7894-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_7915-1024x797.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_7909-1024x723.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_7918-1024x755.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_7922-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_7924-1024x683.jpg)