ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

2022Թ.  ՄԱՐՏԻ  31-ԻՆ` ԺԱՄԸ  11.00 – ԻՆ, ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

ՕՐԱԿԱՐԳ

1. Գիտահետազոտական աշխատանքներում մագիստրանտների և ասպիրանտների (հայցորդների) ներգրավածության  աշխատանքների վերլուծություն:

Զեկ.՝ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վ.Հովսեփյան

2. 2023-24 ուստարվա  բակալավրիատի  ընդունելության  մասնագիտությունների ցանկի հաստատում /առկա, հեռակա/:

Զեկ.՝ ուսումնական աշխատանքների գծով

պրոռեկտոր Լ.Կոստանյան

3.ՄԿԾ-ն իրականացնող խմբի ինքնավերլուծություն /ՄԿԾ-ի մոնիթորինգի տվյալներ, արտաքին շահառուների կարծիքներ:

Զեկ.՝ որակի ապահովման կենտրոնի ղեկավար Ա.Խաչատրյան

4.ՄԿԾ-ների վերջնարդյունքների համապատասխանությունը աշխատաշուկայի պահանջներին: 

 Զեկ.՝ ամբիոնի վարիչներ՝ մաթեմատիկայի և ինֆորմատիկայի,  արվեստի և

սպորտի, օտար լեզուների և գրականության

5.Գիտական խմբերի հայտերի քննարկում և հաստատում:

Զեկ.՝ գիտական խմբերի հայտերը ուսումնասիրող

 հանձնաժողովի նախագահ Ա. Հարությունյան

6. Ֆելիքս Մովսիսյանի «Հայ հասարակական միտքը  XIX դարի եվրոպական ազգային-ազատագրական շարժումների մասին» մենագրությունը տպագրության երաշխավորելու  մասին:

Զեկ.՝ գիտքարտուղար Ս.Բեժանյան

7.1.  Կարգերի և կանոնակարգերի  ներկայացում և հաստատում:

  • «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան»  հիմնադրամի «Ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման և խթանման» կարգ:

7.2.  Կարգերի և կանոնակարգերի մասնակի փոփոխությունների  ներկայացում և հաստատում:

  • «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի «Աշխատակիցներին և ուսանողներին դրամական օգնություն և աջակցություն տալու, ուսանողներին խրախուսելու և պարգևատրելու» կարգ:
  • «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան»  հիմնադրամի

Ուսանողական նպաստների, պետական և անվանական կրթաթոշակների տրամադրման կարգ /փոփոխված/:

Զեկ.՝  իրավաբան Մ.Սիմոնյան

համապպատասխան հանձնաժողովների նախագահներ

Ծանոթություն.  ա) Հիմնավորումները, հաղորդումները և առաջարկները ներկայացնել գրավոր`գիտ.խորհրդի նիստից  2 օր առաջ:

                         բ) Որոշումների  նախագծերի հետ կարող եք ծանոթանալ ներքին ցանցում`վարչական գիտ. Գիտ.խորհուրդ –31.03.2022թ.:                                                

Գիտքարտուղար                                                  Ս.Բեժանյան

21.03.2022թ.

Previous Article
Next Article