ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
2022Թ. ՄԱՐՏԻ 31-ԻՆ` ԺԱՄԸ 11.00 – ԻՆ, ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
ՕՐԱԿԱՐԳ
1. Գիտահետազոտական աշխատանքներում մագիստրանտների և ասպիրանտների (հայցորդների) ներգրավածության աշխատանքների վերլուծություն:
Զեկ.՝ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վ.Հովսեփյան
2. 2023-24 ուստարվա բակալավրիատի ընդունելության մասնագիտությունների ցանկի հաստատում /առկա, հեռակա/:
Զեկ.՝ ուսումնական աշխատանքների գծով
պրոռեկտոր Լ.Կոստանյան
3.ՄԿԾ-ն իրականացնող խմբի ինքնավերլուծություն /ՄԿԾ-ի մոնիթորինգի տվյալներ, արտաքին շահառուների կարծիքներ:
Զեկ.՝ որակի ապահովման կենտրոնի ղեկավար Ա.Խաչատրյան
4.ՄԿԾ-ների վերջնարդյունքների համապատասխանությունը աշխատաշուկայի պահանջներին:
Զեկ.՝ ամբիոնի վարիչներ՝ մաթեմատիկայի և ինֆորմատիկայի, արվեստի և
սպորտի, օտար լեզուների և գրականության
5.Գիտական խմբերի հայտերի քննարկում և հաստատում:
Զեկ.՝ գիտական խմբերի հայտերը ուսումնասիրող
հանձնաժողովի նախագահ Ա. Հարությունյան
6. Ֆելիքս Մովսիսյանի «Հայ հասարակական միտքը XIX դարի եվրոպական ազգային-ազատագրական շարժումների մասին» մենագրությունը տպագրության երաշխավորելու մասին:
Զեկ.՝ գիտքարտուղար Ս.Բեժանյան
7.1. Կարգերի և կանոնակարգերի ներկայացում և հաստատում:
- «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի «Ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման և խթանման» կարգ:
7.2. Կարգերի և կանոնակարգերի մասնակի փոփոխությունների ներկայացում և հաստատում:
- «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի «Աշխատակիցներին և ուսանողներին դրամական օգնություն և աջակցություն տալու, ուսանողներին խրախուսելու և պարգևատրելու» կարգ:
- «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի
Ուսանողական նպաստների, պետական և անվանական կրթաթոշակների տրամադրման կարգ /փոփոխված/:
Զեկ.՝ իրավաբան Մ.Սիմոնյան
համապպատասխան հանձնաժողովների նախագահներ
Ծանոթություն. — ա) Հիմնավորումները, հաղորդումները և առաջարկները ներկայացնել գրավոր`գիտ.խորհրդի նիստից 2 օր առաջ:
բ) Որոշումների նախագծերի հետ կարող եք ծանոթանալ ներքին ցանցում`վարչական— գիտ.— Գիտ.խորհուրդ –31.03.2022թ.:
Գիտքարտուղար Ս.Բեժանյան
21.03.2022թ.