Հոգաբարձուների խորհրդի նիստ՝ Վանաձորի պետական համալսարանում

Հոգաբարձուների խորհրդի նիստ՝ Վանաձորի պետական համալսարանում

Հոկտեմբերի 27-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի նիստ: Օրակարգը, որում ներառված էր չորս հարց, հաստատվեց միաձայն:

Նիստի սկզբում համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը ներկայացրեց «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի գործունեության 2022թ. հաշվետվությունը: Հոգաբարձուների խորհուրդը հաստատեց այն:

Հաստատվեց նաև «Վանաձորի Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի 2022թ. ֆինանսական գործունեության մասին աուդիտորական հաշվետվությունը:

Հաջորդիվ հոգաբարձուների խորհուրդը քննարկեց «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հաստիքացուցակում փոփոխություններ կատարելու հարցը:

Օրակարգի վերջին հարցը վերաբերում էր Վանաձորի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի մրցույթներին:  

Previous Article
Next Article