Կայացավ գիտխորհրդի հերթական նիստը

Կայացավ գիտխորհրդի հերթական նիստը

Հոկտեմբերի 26-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում կայացավ գիտխորհրդի նիստ:

Նիստի օրակարգի հաստատումից հետո, գիտական խմբերի ղեկավարները հանդես եկան 2022-2023 ուսումնական տարում հաստատված գիտական խմբերի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվութուններով: Գիտխորհրդի կազմը հաշվետվոււթյուներն ընդունեց ի գիտություն:

Ի գիտություն ընդունվեց նաև ուսանողական խորհրդի նախագահի տեղակալի՝ Մարիամ Խանոյանի հաղորդումը, հաստատվեց  ՈՒԳԸ-ի 2023-2024 ուստարվա աշխատանքային պլանը:

Գիտխորհրդի կազմը քննարկեց և հաստատեց «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի աշխատողներին գիտական, ուսումնական, մշակութային, մարզական և կազմակերպական աշխատանքների համար խրախուսման կարգ»-ը:

Previous Article
Next Article