2024թ. համալսարանում անցկացված դպրոցականների առարկայական օլիմպիադաների արդյունքներ

2024թ. համալսարանում անցկացված դպրոցականների առարկայական օլիմպիադաների արդյունքներ

2024թ․ մարտ-ապրիլ ամիսներին  անցկացվել են Լոռու մարզի դպրոցականների առարկայական օլիմպիադաներ մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա, քիմիա, կենսաբանություն, հայոց լեզու, ռուսաց լեզու, հայ գրականություն, անգլերեն լեզու, հայոց պատմություն, աշխարհագրություն, կերպարվեստ առարկաներից։

Oլիմպիադաներին մասնակցել  են Լոռու մարզի 27 դպրոցների 388 աշակերտներ, հումանիտար հոսքում՝ 292 աշակերտ, բնագիտական հոսքում՝ 96 աշակերտ:

         Արդյունքում մրցանակային տեղեր գրավել են թվով 29 աշակերտներ, իսկ շնորհակալագրերի արժանացել են 21 աշակերտներ։ Առաջին կարգի դիպլոմների արժանացել են 11-րդ դասարանի աշակերտներ Էրիկ Մնացականյանը «Մաթեմատիկա» առարկաից և Գայանե Նիկոլյանը «Քիմիա» առարկայից։

Օլիմպիադային մասնակցած ավարտական դասարանների աշակերտների մեծ մասը կողմնորոշված են դիմելու մեր համալսարան։

2024 թ. մարտ-ապրիլ Վանաձորի պետական համալսարանում կայացած առարկայական օլիմպիադաների հաղթողների ցուցակը՝ հղումով

Previous Article
Next Article