«Ուսանողական գարուն-2022»

«Ուսանողական գարուն-2022»

Ապրիլի 28-ին տրվեց Վանաձորի Պետական Համալսարանի կողմից նախաձեռնած «Ուսանողական գարուն-2022» փառատոնի հանդիսավոր մեկնարկը՝ «Լոռի» ժամանցի կենտրոնում:

Բացման արարողությանը ներկաներին ողջունեցին Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը,ՎՊՀ ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը և «Վանաձորի Էդվարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի տնօրեն
երգահան, կոմպոզիտոր Գագիկ Աղաբաբյանը: Փառատոնի վերածնունդը համախմբեց Վանաձորի տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողներին:

Փառատոնի ընթացքում ներկայացվեցին տարբեր գեղարվեստական ելույթներ և համատեղ կատարումներ ՝Վանաձորի կամերային նվագախումբը համատեղ կատարումներ ունեցավ ՎՊՀ «Բիայնա» երգչախմբի հետ, ինչին հաջորդեց պարային մրցույթը:

Փառատոնի երկրորդ օրը նվիրված էր երգարվեստին, գործիքային  կատարումներին և ասմունքին:

Փառատոնի ամփոփումը կներկայացվի առաջիկայում:

Previous Article
Next Article