2022թ. սեպտեմբեի 5-11-ը Հայաստանում անց է կացվելու STARMUS VI միջազգային փառատոնը

2022թ. սեպտեմբեի  5-11-ը Հայաստանում անց է կացվելու STARMUS VI միջազգային փառատոնը

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հիշեցնում է, որ 2022թ. սեպտեմբերի  5-11-ը Հայաստանում անց է կացվելու STARMUS VI միջազգային փառատոնը։

Այն կազմակերպվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ: Փառատոնն  ունի տեխնոլոգիական ուղղվածություն և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները: «STARMUS VI 50 տարի Մարսի վրա» փառատոնին Հայաստանում սպասվում են մի շարք կոնգրեսներ, սեմինարներ, մշակութային միջոցառումներ եւ գիտական ճամբարներ: Նախատեսվում է Գյումրին ու Լոռին ևս ներգրավել։

STARMUS VI միջազգային փառատոնի վերաբերյալ տեղեկությունը հասանելի է https://www.starmus.com/Armenia կայքում:

Previous Article
Next Article