ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական խորհրդի արտահերթ նիստը։
Մասնակիցների բաց քվեարկությամբ ընդունվեց նիստի օրակարգը։
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանը ներկայացրեց օրակարգի հարցերը:
Գիտխորհուրդը հաստատեց բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման համակարգի 2022-23 ուստարում ներդրվող ուսումնական պլանները։
Հաստատվեց 2022-23 ուստարվա հեռակա ուսուցման համակարգի ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով առաջին կուրսերում դասավանդվող մասնագիտական «Օտար լեզու», մասնագիտական «Ռուսաց լեզու», «Կիրառական տեղեկատվական համակարգեր ըստ ոլորտի» դասընթացները հոսքերով կազմակերպելու հարցը:
Հաստատվեցին նաև «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի Ուսանողների գիտելիքների ստուգման, գնահատման հաշվառման կանոնակարգում և «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ECTS հենքով կրթական ծրագրերի և մասնագիտությունների ուսումնական պլանների մշակման, հաստատման, մշտադիտարկման և գնահատման ընթացակարգում առաջարկված փոփոխությունները:
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/12/IMG_3745-1024x597.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/12/IMG_3757-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/12/IMG_3761-1024x618.jpg)