ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանը «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում ս.թ. մարտի 3-ին կազմակերպում է Լոռու մարզի դպրոցների, քոլեջների, վարժարանների աշակերտների և ծնողների հանդիպում համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի, քոլեջի և հենակետային վարժարանի տնօրենների հետ:
«Բաց դռների օր» միջոցառման ծրագրում կքննարկվեն 2022-2023 ուստարվա ընդունելության քննությունների փոփոխությունները, 2022թ. դիմորդներին հետաքրքրող հարցերը: Հանդիպման ընթացքում ծնողները և աշակերտները կստանան բազում հարցերի պատասխաններ և տեղեկատվություն ներքոնշյալ հարցերի շուրջ.
- 2022-2023 ուստարվա ընդունելության միասնական քննություններում առկա փոփոխությունների մասին.
- Համալսարանի մասնագիտությունների մասին.
- Վարձավճարների, ուսանողական նպաստների և զեղչերի մասին,
- Արտերկրում ուսանելու հնարավորությունների մասին,
- Բակալավրի և մագիստրոսական ծրագրերի, աշխատաշուկայի հնարավորությունների մասին,
- ՎՊՀ քոլեջի և հենակետային վարժարանի ընդունելության մասին,
- Դիմորդներին մտահոգող տարաբնույթ հարցերի մասին:
ՍԻՐՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ
Միջոցառումը կանցկացվի համալսարանի գլխավոր մասնաշենքի 4-րդ հարկի դահլիճում, միջոցառման սկիզբը` ժամը 1500-ին:
ՎՊՀ գիտահետազոտական աշխատանքների,
նորարարությունների և համագործակցության բաժին